Logo

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում է, «Փյունիկ» - «Նարվա Տրանս» խաղում հաշիվը չի բացվել

19:50 / 13.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» մեկնարկեցին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի 15-ակի չեմպիոնն Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել է Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը չի բացվել: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ուներ խաղային ու տարածքային առավելություն:

«Արարատ-Արմենիան» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է ալբանական «Էգնատիային»: 36-րդ րոպեին հաշիվը բացել է բրազիլացի պաշտպան Ալեմաոն: 

Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 20-ին: «Փյունիկ» - «Նարվա Տրանս» զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի», իսկ «Արարատ-Արմենիա» - «Էգնատիա» դիմակայության հաղթողը կխաղա հունական «Արիսի» հետ:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա