Logo

Կոնֆերենցիաների լիգա. Անցումային փլեյ-օֆֆի զույգերը

16:31 / 20.12.2024Ֆուտբոլ
null

Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը: Ընթացիկ խաղարկությունն առաջինն է նոր ձևաչափով:

Լիգայի փուլից հետո 8 լավագույնները («Վիտորիա», «Լեգիա», «Լուգանո», «Ռապիդ», «Սերկլ», «Ֆիորենտինա», «Չելսի», «Յուրգորդեն») դուրս են եկել 1/8 եզրափակիչ, իսկ 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կխաղան անցումային փլեյ-օֆֆում: Զույգերի հաղթողները կանցնեն 1/8 եզրափակիչ:

Անցումային փլեյ-օֆֆում կմրցեն հետևյալ զույգերը

«Բաչկա Տոպոլա» - «Յագելոնիա»

«Մյոլդե» - «Շեմրոկ Ռովերս»

«Ցելյե» - ԱՊՕԵԼ

«Օմոնիա» - «Պաֆոս»

«Վիկինգուր» - «Պանատինաիկոս»

«Բորաց» - «Օլիմպիա»

«Գենտ» - «Բետիս»

«Կոպենհագեն» - «Հայդենհայմ»

Անցումային փլեյ-օֆֆի հանդիպումները կկայանան հունվարի 13-ից փետրվարի 20-ը, իսկ 1/8 եզրափակիչի հանդիպումները՝ մարտի 6-13-ը:

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին մասնակցել էր նաև Fastex Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան», որը 6 խաղում հավաքել էր 4 միավոր, գրավել 31-րդ տեղն ու դուրս մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա