Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 6 գոլ խփեց՝ նվաճելով որակավորման 2-րդ փուլի ուղեգիր

00:26 / 21.07.2023• Ֆուտբոլ
Ալաշկերտ-ուղեգիր

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Ալաշկերտը» տպավորիչ հաղթանակով նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր:

Հայաստանի քառակի չեմպիոնը որակավորման առաջին փուլի պատասխան խաղում 6-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատի» նկատմամբ:

Երևանյան ակումբի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց բրազիլացի հարձակվող Ադգոն Մենեզեսը՝ գոլ հեղինակ դառնալով 40-րդ, 45-րդ և 48 րոպեներին: Հյուրերի ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն կատարեց երեք գոլային փոխանցում։

 

58-րդ րոպեին հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ 26-ամյա հարձակվող Բոբան Ջորջևիչը:

74-րդ րոպեին «Ալաշկերտի» չորրորդ գոլը խփեց էկվադորցի կիսապաշտպան Յեյսոն Ռասինեսը:

Ավելացված ժամանակում հաշիվը գերխոշոր դարձրին «Ալաշկերտի» կազմում փոխարինման մտած պաշտպաններ Սերոբ Գրիգորյանն ու գանացի Անան Մենսահը:

Հիշեցնենք, որ  Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած առաջին խաղում գրանցվել էր արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կհանդիպի հունգարական «Դեբրեցենին»:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ

«Արսենալ Տիվատ» (Չեռնոգորիա) - «Ալաշկերտ» (Հայաստան)՝ 1-6

Բոբան Ջորջևիչ, 58 - Ագդոն Մենեզես, 40, 45+1, 48, Յեյսոն Ռասինես, 74, Սերոբ Գրիգորյան, 90+2, Անան Մենսահ, 90+4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ