Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ զամբյուղում է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 27.08.2021Հայկական ֆուտբոլ
լիգա. Ալաշկերտը 3 րդ զամբյուղում է - Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 3-րդ զամբյուղում է

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի բոլոր մասնակիցների անունները հայտնի են: 32 թիմեր բաժանվել են 4 զամբյուղի, որոնցից կձևավորվի 8 խումբ:

Երևանի «Ալաշկերտն» ընդգրկվել է 3-րդ զամբյուղում, «Ռոման»՝ 1-ին, «Կայրաթը»՝ 3-րդ, «Անորտոսիսը»՝ 4-րդ:

1-ին զամբյուղ՝ «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Բազել» (Շվեյցարիա), «Սլավիա» (Չեխիա), «Կոպենհագեն» (Դանիա), «Գենտ» (Բելգիա), «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ), ԼԱՍԿ (Ավստրիա):

2-րդ զամբյուղ՝ «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ), «Քարաբախ» (Ադրբեջան), «Մաքաբի Թել-Ավիվ» (Իսրայել), ՊԱՕԿ (Հունաստան), «Ռեն» (Ֆրանսիա), «Պարտիզան» (Սերբիա), «Կլուժ» (Ռումինիա), «Զարյա» (Ուկրաինա):

3-րդ զամբյուղ՝ «Ունիոն Բեռլին» (Գերմանիա), ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա), «Վիտես» (Նիդերլանդներ), «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա), «Յաբլոնեց» (Չեխիա), «Ալաշկերտ» (Հայաստան), «Ֆլորա» (Էստոնիա), «Կայրաթ» (Ղազախստան):

4-րդ զամբյուղ՝ «Լինքոլն» (Ջիբրալթար), «Ռանդերս» (Դանիա), «Անորտոսիս» (Կիպրոս), ՀԻԿ (Ֆինլանդիա), «Մաքաբի Հայֆա» (Իսրայել), «Բուդե-Գլիմտ» (Նորվեգիա), «Մուրա» (Սլովենիա), «Օմոնիա» (Կիպրոս):

Վիճակահանությունը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ