Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» նախախաղային մարզումը Պոդգորիցայում

10:15 / 20.07.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտը» չեռնոգորական «Արսենալ Տիվատի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումից առաջ նախախաղային մարզում է անցկացրել Պոդգորիցայի «Դիջի Արենայում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը չեռնոգորական ակումբի հետ հուլիսի 13-ին Երևանի «Ուրարտու» ստադիոնում կայացած առաջին խաղն ավարտել էր 1-1 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 20-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:30-ին:

Այս զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կփորձի հաղթահարել հունգարական «Դեբրեցենի» արգելքը:

Կոնֆերենցիաների լիգա. Վահե Գևորգյանն ու Օգնյեն Չանչարևիչը՝ «Արսենալ Տիվատի» դեմ խաղի մասին

Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբները կանցկացնեն պատասխան հանդիպումները

Ֆոտո՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ