Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտի» նախախաղային մարզումն ու Վահե Գևորգյանի մեկնաբանությունը

13:34 / 13.07.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը և պաշտպան Տարոն Ոսկանյանը չեռնոգորական «Արսենալ Տիվատի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղից առաջ պատասխանել են լրագրողների հարցերին: Ասուլիսից հետո «Ալաշկերտն» անցկացրել է նախախաղային մարզում:

«Թիմը, թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով պատրաստ է խաղին: Մրցակիցն ունի նոր մարզիչ, նոր ֆուտբոլիստներ և նոր խաղային սխեմա: Լավ ուսումնասիրել ենք «Արսենալ Տիվատին», կփորձենք օգտագործել նրանց թույլ կողմերը:

Բելառուսում հավաքի չեղարկումը պայմանավորված էր նրանով, որ լավ մրցակից գտանք՝ ի դեմս իրանական ակումբի, որի հետ Երևանում անցկացրինք ընկերական խաղ:

Դեռևս ունենալու ենք նորեկներ, քանի որ տրանսֆերային պատուհանը բաց է: Թիմին միացած նորեկները լավ տպավորություն են թողնում, բայց դեռ ժամանակ է պետք, որպեսզի լիովին հարմարվեն»,- նշել է Վահե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտն» «Արսենալ Տիվատին» հուլիսի 13-ին կընդունի Երևանի «Ուրարտու» մարզադաշտում, խաղը կմեկնարկի ժամը 21:00-ին: Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Չեռնոգորիայում:

Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբները սկսում են պայքարը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ