Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանի «Ալաշկերտն» Աբովյանի քաղաքային ստադիոնում կընդունի հունգարական «Դեբրեցենին»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարևիչ, Վիտալի Ուստինով, Դանիել Կարիլյո, Տարոն Ոսկանյան, Մատեո Մուժեկ, Վբեյմար Անգուլո, Միմիտո, Դավիթ Խուրցիձե, Ռոբինսոն Ֆլորես, Յեիսոն Ռասինես, Ագդոն:
«Դեբրեցեն». Բալաժ Մեդյերի, Յանոս Ֆերենչի, Մելդին Դրեսկովիչ, Էրիկ Կուսնիր, Քրիստիան Մանրիկե, Բալաշ Ջուջակ, Ստեֆան Լոնչար, Ալեքսիս Կիժիրիդիս, Մարկ Շչեսի, Դորիան Բաբունսկի:
Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Ալաշկերտն» ուժեղ էր գտնվել Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տիվատից» (1-1, 6-1): «Դեբրեցենի» արգելքը հաղթահարելու դեպքում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ուժերը կչափի ավստրիական «Ռապիդի» հետ:


