Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի «Սլովացկո» - «Քյոլն» հանդիպումը, որը հոկտեմբերի 27-ին մառախուղի պատճառով ուշացումով էր սկսվել, իսկ հետո 7-րդ րոպեին դադարեցվել, շարունակվեց այսօր:
Գերմանական «Քյոլնը» հաղթանակ է կորզել 82-րդ րոպեին, 11-մետրանոց նշակետից դիպուկ է գտնվել սլովակ կիսապաշտպան Օնդրեյ Դուդան: 51-րդ րոպեին «Քյոլնի» կազմում 11-մետրանոցից վրիպել է ավստրիացի հարձակվող Ֆլորիան Կայնցը:
«Քյոլնի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը փոխարինվել է 73-րդ րոպեին: Ադամյանը 54-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:
«Քյոլնն» այս հաղթանակից հետո 7 միավորով երրորդն է D խմբում, «Սլովացկոն» չորս միավորով վերջին՝ չորրորդ տեղում է և կորցնում է բոլոր շանսերը փլեյ-օֆֆ դուրս գալու: Խմբում 1-2-րդ տեղերն են բաժանում Բելգրադի «Պարտիզանն» ու ֆրանսիական «Նիսը», որոնք ունեն 8-ական միավոր:
Նոյեմբերի 3-ին խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Քյոլնը» կընդունի «Նիսին», իսկ «Պարտիզանը»՝ «Սլովացկոյին»:
Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
«Սլովացկո» (Չեխիա) - «Քյոլն» (Գերմանիա)՝ 0-1
Օնդրեյ Դուդա, 82