ՈՒԵՖԱ-ի գրասենյակում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձան Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը։ Այս փուլում իրար չէին կարող հանդիպել նույն երկիրը ներկայացնող թիմերը։
Փլեյ-օֆֆում պայքարը սկսում են խմբերի հաղթողները, որոնք կմրցեն 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած ակումբների հետ։
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան մարտի 7-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Քառորդ եզրափակիչի դիմակայությունները ևս որոշվելու են վիճակահանությամբ։
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ
«Սերվետ» (Շվեյցարիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ասթոն Վիլա» (Անգլիա)
«Մոլդե» (Նորվեգիա) - «Բրյուգե» (Բելգիա)
«Յունիոն Սենթ Ժիլուազ» (Բելգիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - ՊԱՕԿ (Հունաստան)
«Շտուրմ» (Ավստրիա) - «Լիլ» (Ֆրանսիա)
«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Ֆիորենտինա» (Իտալիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկանցեն տանը


