ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում փետրվարի 24-ին կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։
Վիճակահանության առաջին զամբյուղում ընդգրկված էին խմբային փուլում առաջին տեղը գրաված ակումբները, որոնք փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: Երկրորդ զամբյուղում տեղ էին գտել 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած թիմերը։
Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, քառորդ եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի շվեյցարական «Բազելի» հետ։ Այս թիմերը հանդիպել էին նաև խմբային փուլում, որտեղ մրցակիցների թվում էր նաև Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը»։ H խմբում («Սլովան», «Բազել», «Փյունիկ», «Ժալգիրիս») Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 6 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղը և դուրս մնացել պայքարից։
Կոնֆերենցիաների լիգա, 1/8 եզրափակիչ
- «ԱԵԿ Լառնակա» (Կիպրոս) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)
- «Ֆիորենտինա» (Իտալիա) - «Սիվասպոր» (Թուրքիա)
- «Լացիո» (Իտալիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)
- «Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Յուրգորդեն» (Շվեդիա)
- «Բազել» (Շվեյցարիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)
- «Շերիֆ Տիրասպոլ» (Մոլդովա) - «Նիս» (Ֆրանսիա)
- «Անդերլեխտ» (Բելգիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)
- «Գենտ» (Բելգիա) - «Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 9-ին, պատասխան խաղերը՝ մարտի 16-ին:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի գործող հաղթող Հռոմի «Ռոման» այս մրցաշրջանում խաղում է Եվրոպա լիգայում:
Round of 16 set ✅
— UEFA Europa Conference League (@europacnfleague) February 24, 2023
Which tie are you looking forward to most? 😍#UECLdraw || #UECL pic.twitter.com/MiJsSlIlEr