Logo

Կոնֆերեցիաների լիգա․ «Ուրարտուն» ու «Նոան» սկսում են պայքարը

14:05 / 11.07.2024Ֆուտբոլ
null

Հայկական ակումբները սկսում են պայքարը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» առաջին խաղում կընդունի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիային»։ Հանդիպումը կկայանա Աբովյանում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։

Երևանի «Ուրարտուն» կմրցի Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ Էստոնիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։30-ին։ «Ուրարտու» - «Կալև» զույգի հաղթողին հաջորդ փուլում սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։

Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի երրորդ ներկայացուցիչ «Արարատ-Արմենիան» պայքարի մեջ է մտնելու որակավորման երկրորդ փուլից։ Հայաստանի գործող գավաթակիրը կփորձի հաղթահարել Մոլդովայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Զիմբրուի» արգելքը։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 1-ին Երևանում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա