Logo

Կոնֆերեցիաների լիգա. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը

16:25 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Շվեյցարական Նիոնում կայացած վիճակահանությամբ հայտնի դարձավ ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր, ավարտված առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» մրցակցը Կոնֆերեցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կփորձի հաղթահարել Մոլդովայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Զիմբրուի» արգելքը։ Առաջին խաղը կկայանա հուլիսի 25-ին Մոլդովայում, պատասխան հանդիպումը` օգոստոսի 1-ին Երևանում։

Հայաստանի կրկնակի չեմպիոնի մյուս հավանական մրցակիցներն էին սերբական «Ռադնիչկի Կրագուևացը», բելառուսական «Նեմանը», ինչպես նաև որակավորման առաջին փուլի «Ակտոբե» (Ղազախստան) - «Սարաևո» (Բոսնիա-Հերցեգովինա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ Կոնֆերեցիաների լիգայում Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչներ «Նոան» և «Ուրարտուն» պայքարը կսկսեն որակավորման առաջին փուլից։ 

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ «Շկենդիայի» հետ, իսկ «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Տալինի «Կալևի» (Էստոնիա) հետ։ «Շկենդիայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կխաղա Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսի» հետ։ «Ուրարտու» - «Կալև» զույգի հաղթողին սպասում է չեխական «Բանիկ Օստրավան»։

Կոնֆերեցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 11-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» հավանական մրցակիցը երկրորդ փուլ դուրս գալու դեպքում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ