Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն կատակել է, երբ ESPN-ի լրագրողը նրան հարցրել է Ֆրանսիայի հավաքականում իր թիմակից Կիլիան Մբապեի կողմից «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ հնարավոր ճնշման մասին:
«Նա զանգում է ինձ յուրաքանչյուր երկու ժամը մեկ և փորձում համոզել, որ տեղափոխվեմ «Ռեալ»»,- ասել է Կոնատեն:


