Logo

«Կոմոն» պատրաստ է գնել «Բարսելոնայի» ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը

19:51 / 12.03.2025Ֆուտբոլ
null

«Կոմոն» ցանկանում է «Բարսելոնայից» գնել եզրային պաշտպան Ալեքս Վալյեի  տրանսֆերային իրավունքը, հայտնում է Diario Sport-ը։

«Կոմոյի» ղեկավարներն ու թիմի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը գոհ են իսպանացի ֆուտբոլիստի խաղից և ցանկանում են, որ նա մրցելույթը շարունակի ակումբում։

«Բարսելոնան» պատրաստ է 8 միլիոն եվրոյով բաժանվել Վալյեից։

Իտալական ակումբը հունվարին է «Բլաուգրանայից» վարձակալել երիտասարդ պաշտպանին։ Գործարքում ներառված չէ տրանսֆերային իրավունքի գնման հնարավորության կետ։ Վալյեն «Կոմոյում» մասնակցել է 6 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ