Իտալիայի Ա Սերիայի 7-րդ տուրում «Կոմոն» տանը 2-0 հաշվով հաղթեց «Յուվենտուսին»: Գոլ խփեցին պաշտպան Մարկ-Օլիվեր Կեմպֆը և կիսապաշտպան Նիկո Պազը:
Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը 12 միավորով հավասարվեց «Յուվենտուսին»: Թիմերը բաժանում են 5-6-րդ տեղերը:
Իտալիայի Ա Սերիա, 7-րդ տուր
«Կոմո» - «Յուվենտուս»` 2-0
Մարկ-Օլիվեր Կեմպֆ, 4, Նիկո Պազ, 79
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


