Վենսան Կոմպանին նշանակվել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Բելգիացի մասնագետը գերմանական գրանդի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել է, որ «Բավարիան» անգլիական «Բարնլիին» վճարելու է 10-15 միլիոն եվրո փոխհատուցում` գործող պայմանագիրը խզելու համար։
38-ամյա մասնագետը «Բարնլին» մարզում էր 2022 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 2022/23 մրցաշրջանում հաղթեց Անգլիայի երկրորդ լիգան և նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։ «Բարնլին», սակայն, ավարտված 2023/24 մրցաշրջանում զբաղեցրեց 19-րդ տեղն ու դուրս մնաց ուժեղագույնների խմբից։ Կոմպանին 2020-2022 թթ. մարզել է նաև բելգիական «Անդերլեխտը»։