Անգլիական «Բարնլիի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանիին մայիսի 29-ի երեկոյան կժամանի Մյունխեն, որպեսզի պայմանագիր ստորագրի «Բավարիայի» հետ, հայտնում է Bild-ը:
Ավելի վաղ «Ռեկորդմեյստերի» վերահսկիչ խորհրդի անդամ Կառլ-Հայնց Ռումինիգեն հաստատել էր, որ Կոմպանին գերմանական գրանդի հետ 3 տարվա պայմանագիր է կնքելու:
Հիշեցնենք, որ 38-ամյա Կոմպանին «Բարնլին» գլխավորում է 2022 թվականից: Ավարտված մրցաշրջանում «Բարնլին» դուրս է մնացել Անգլիայի Պրեմիեր լիգայից: