Logo

Կոմպանի. «Շատ մոտիվացված ենք այս խաղի համար»

23:28 / 17.10.2025• Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի 7-րդ տուրում կայանալիք կենտրոնական խաղի մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք մոտիվացված ենք այս «Կլասիկերի» համար. կմրցեն առաջատարն ու երկրորդ տեղի թիմը: Երկու թիմերն էլ դեռևս անպարտելի են։ Մենք անհամբեր սպասում ենք այս խաղին։ Նրանք ցուցաբերել են կայունություն և ունեն խաղացողներ, որոնք կարող են գոլ խփել։ Սերու Գիրասիի նման խաղացողին գոլ խփելու համար շատ հնարավորություններ պետք չեն:

Նրանք ունեն շատ փորձառու ֆուտբոլիստներ։ Բայց մենք խաղալու ենք տանը և շատ մոտիվացված ենք այս հանդիպման համար։ Հուսով ենք, որ սա հիանալի խաղ կլինի երկրպագուների համար, և մենք կհասնենք լավ արդյունքի»,- ասել է բելգիացի մասնագետը:

«Բավարիա» - «Բորուսիա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին և կլինի «Ֆասթ Սպորտ 2»-ի ուղիղ եթերում:

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ