«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է ՉԼ քառորդ եզրափակիչում «Ինտերից» կրած պարտությունը:
«Գոլեր խփելու բազմաթիվ պահեր ունեինք: Կարող էինք խփել երկու, երեք, նույնիսկ 4 գոլ: Երբեմն խաղի արդյունքն արդար չէ, բայց մենք չենք հանձնվում, քանի որ գիտենք՝ Միլանում էլ շանսեր կունենանք:
«Ինտերի» դեմ խաղերը երբեք էլ հեշտ չեն. նրանք թոփ ֆուտբոլիստներ ունեն բոլոր օղակներում: Այդուհանդերձ, թիմում ոչ ոք չի ասում՝ վերջ, հանձնվում ենք: Պայքարելու ենք մինչև վերջ», - բելգիացու խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» տանն «Ինտերին» պարտվել է 1-2 հաշվով: Պատասխան հանդիպումը նշանակված է ապրիլի 16-ին: