Logo

Կոմպանի. ««Ֆլամենգոյի» դեմ խաղը եվրոպական բարձր մակարդակի հանդիպում է լինելու»

16:21 / 29.06.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին կարծում է, որ բրազիլական «Ֆլամենգոյի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի խաղը չի տարբերվի եվրոպական բարձր մակարդակի հանդիպումներից, հաղորդում է Buli News-ը:

««Ֆլամենգոն» առաջատար թիմ է՝ մարտավարական կարգապահության, ագրեսիայի և իսկական բրազիլական ստեղծարարության ու հմտության լավ համադրությամբ։

Չեմպիոնների լիգայի բարձր մակարդակի թիմերի մեծ մասը պաշտպանվում է որպես մեկ ամբողջություն, «Ֆլամենգոն» ևս ունի այս կարգապահությունը։ «Ֆլամենգոյի» դեմ խաղը եվրոպական բարձր մակարդակի հանդիպում եմ դիտարկում:

«Ֆլամենգոն» ունի հստակ կառուցվածք և կարգապահություն։ Նրանք լավ են գործում պաշտպանությունում` որպես մեկ ամբողջություն:

Բրազիլական ֆուտբոլը կապում եմ ստեղծարարության հետ»,- ասել է բելգիացի մասնագետը:

Խաղը Երևանի ժամանակով 23:55-ից կհեռարձակվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ