«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում «Արսենալի» դեմ կայանալիք խաղի մասին, հաղորդում է Bayern & Germany-ն:
«Առաջիկա խաղը լինելու է «Բավարիայի» ամենաբարդ փորձությունն այս մրցաշրջանում: Մենք արդեն խաղացել ենք Չեմպիոնների լիգայի հաղթող ՊՍԺ-ի հետ, իսկ հիմա կա տպավորություն, թե խաղալու ենք Եվրոպայի ամենաուժեղ թիմի դեմ: Սա մեզ համար լավ մարտահրավեր է, խաղում ենք մրցակցի խաղադաշտում և հաղթել ենք բոլոր խաղերում, ինչպես «Արսենալը»», - ասել է բելգիացին:


