Logo

Կոմպանի. «15 անընդմեջ հաղթանակը բավարար չէ»

13:59 / 02.11.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոստովանել է, որ գոհ է մրցաշրջանի մեկնարկի արդյունքներից, բայց դա բավարար չէ, հաղորդում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը:

««Բայերի» դեմ խաղում մեզ համար կարևոր էր պահպանել բարձր տեմպը հենց սկզբից, որպեսզի ոչ ոք կասկած չունենար մեր հաղթանակի վերաբերյալ, նույնիսկ առանց Հարի Քեյնի, Լուիս Դիասի և Մայքլ Օլիսեի։ Մենք դա կատարյալ կերպով իրականացրինք։

Մենք ուզում ենք, որ բոլոր ֆուտբոլիստները խաղային պրակտիկա անցնեն։ Այո՛, մրցաշրջանի սկզբից ի վեր մենք արդեն հաղթել ենք 15 խաղում, բայց դա բավարար չէ. պետք է շարունակենք առաջ շարժվել»,- ասել է բելգիացին:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոնը տանը 3-0 հաաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին»: «Բավարիան» պաշտոնական խաղերում 15 անընդմեջ հաղթանակ ունի:

Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ