Logo

Կոմերցիոն դատարանը մերժել է Դանի Օլմոյին գրանցելու դիմումը

16:51 / 27.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի կոմերցիոն դատարանը մերժել է Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին գրանցելու «Բարսելոնայի» դիմումը, հայտնում է Marca-ն:

Դեկտեմբերի 30-ին կատալոնական ակումբը կրկին այդ հարցով կդիմի դատարան: Օլմոյի գրանցումն ավարտվելու է դեկտեմբերի 31-ին:

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված կետով խաղացողն իրավունք ունի անվճար հեռանալ, եթե ակումբը չկարողանա գրանցել իրեն:

Հիշեցնենք, որ Դանի Օլմոն ընթացիկ մրցաշրջանում կապտանռնագույնների կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել է 6 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա