«Ալ Նասրի» վինգեր Կինգսլի Կոմանը պատմել է, թե ինչպես է հեռացել «Բավարիայից», հաղորդում է L'Equipe-ը:
«Բարդ իրավիճակ էր: Չեմ կարող ասել, թե ինձ ստիպել են հեռանալ «Բավարիայից», սակայն ակումբում ասացին, որ բաց են քննարկելու իմ հնարավոր տրանսֆերը՝ ֆինանսական կայունությունը պահելու նպատակով: Չեմ ուզում մանրամասներ ներկայացնել:
Ես սիրում եմ ակումբը, մարզչին ու երկրպագուներին: Սիրում եմ նաև ակումբի ղեկավարությանը, բայց ոչ բոլորին: Նրանցից ոմանք ուզում էին, որ ես հեռանամ: Դա մինչև հիմա անհանգստացնում է ինձ»,- ասել է Կոմանը:
Բունդեսլիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


