«Դեպորտես Տոլիմա» - «Միլյոնարիոս» Կոլումբիայի առաջնության չորրորդ տուրի խաղից առաջ երկրպագուն ներխուժել է խաղադաշտ ու հարվածել հյուրերի ֆուտբոլիստ Դանիել Կատանյոյին:
«Միլյոնարիոսի» ֆուտբոլիստը հարված ստանալուց հետո վազել է երկրպագուի հետևից ու հրել նրան: Միջադեպից հետո խաղը հետաձգվել է:
««Միլյոնարիոս» ֆուտբոլայի ակումբը հայտնում է, որ իր համար առաջնայինն ակումբի ու մարզչական շտաբի անվտանգությունն է: Բռնության դեպքերը պետք է բացառվեն: Կիրառվող միջոցառումներն անհրաժեշտ են մարզական իրադարձությունների ժամանակ բռնությունների ռիսկը նվազեցնելու համար»,- ասվում է «Միլյոնարիոս» պաշտոնական հաղորդագրության մեջ:
««Դեպորտես Տոլիման» մերժում է ցանկացած սադրիչ կամ ագրեսիվ վարքագիծ, որը հանգեցնում է ֆուտբոլում բռնությանը: Ձեռնարկված միջոցառումների հետևանքով իրավիճակը վերահսկողության տակ է: Այդ այդպես կոչված երկրպագուի հանդեպ կկիրառվի համապասխան պատիժ»,- հայտնել են «Դեպորտես Տոլիմայից»: