Logo

Կոկորդիլոսներ են լողում. Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել վտանգավոր գետում

12:54 / 26.03.2025Ջրային մարզաձևեր
null

2032 թվականին ավստրալական Բրիսբենում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի թիավարության մրցումները կարող են անցկացվել Ֆրիցրոյ գետում, որտեղ կոկորդիլոսներ են լողում, գրում է The Guardian-ը:

Նախկինում այդ գետում մարզումներ են անցկացրել ավստրալացի թիավարողները՝ տարբեր մրցաշարերի նախապատրաստվելու համար: Ֆրիցրոյ գետում Օլիմպիական խաղերի մրցում անցկացնելու առաջարկը կատարել է ավստրալական Կվինսլենդ նահանգի կառավարությունը:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը վստահ չէ, որ Ֆրիցրոյը լավագույն տարբերակն է:

«Որքանով տեղյակ եմ, այդ տարբերակն առկա 8 հնարավորներից 8-րդ տեղում է, իսկ եթե 15 տարբերակ դիտարկվեր, կլիներ 15-րդը: Ռոքհեմփթոնը հիանալի վայր է, իսկ Ֆրիցրոյը՝ հիասքանչ գետ: Բայց թիավարության մրցումների վերաբերյալ վստահ չեմ:

Մյուս կողմից էլ՝ այնտեղ բազմաթիվ համաշխարհային ռեկորդներ կգրանցվեն: Մարզիկները ստիպված կլինեն շատ արագ թիավարել»,- կատակել է երկրի վարչապետը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ