Logo

Կորի Գաուֆը՝ US Open-ի չեմպիոն

02:34 / 10.09.2023Թենիս
null

Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին՝ չորրորդ մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի հաղթողի կոչումը նվաճեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կորի Գաուֆը։

Եզրափակիչում 19-ամյա թենիսիստուհին կամային հաղթանակի հասավ աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սոբոլենկոյի նկատմամբ:

Առաջին սեթում 3 բրեյք կատարելով՝ բելառուս թենիսիստուհին առավելության հասավ 6:2 հաշվով: Երկրորդ սեթում ավելի ուժեղ գտնվեց Գաուֆը, որն իր մատուցման ժամանակ չսխալվեց և հաղթեց 6:3 հաշվով:

Վճռորոշ սեթում Սոբոլենկոն 17 ոչ պարտադիր սխալ թույլ տվեց մրցակցի 2-ի համեմատ: Արդյունքում, Գաուֆը հաղթեց 6:2 հաշվով:

Ամերիկուհին կարիերայում առաջին տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: 2022-ին նա հասել էր նաև «Ռոլան Գարոսի» եզրափակիչ, որտեղ պարտվել էր լեհ Իգա Շվյոնտեկին:

Սոբոլենկոն 2023-ին բոլոր սաղավարտերում հասավ առնվազն կիսաեզրափակիչ, բայց չեմպիոն դարձավ միայն Ավստրալիայի բաց առաջնությունում:

Հիշեցնենք, որ US Open-ի կանանց մենախաղի հաղթողի կոչումը չէր կարողացել պաշտպանել աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը, որը 1/8 եզրափակիչում պարտվել էր լատվիացի Ելենա Օստապենկոյին։ Այդ պարտության պատճառով լեհ թենիսիստուհին կզրկվի WTA-ի դասակարգման աղյուսակի առաջին տեղից, որը զբաղեցնում է 75 շաբաթ։ Սեպտեմբերի 11-ին աշխարհի առաջին ռակետ կդառնա Արինա Սոբոլենկոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա