Logo

Կոկեն կրկնել է Մեսիի, Չավիի, Ռաուլի, Կասիլյասի, Նավասի ու Սանչիսի տպավորիչ ցուցանիշը

14:57 / 08.12.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» ավագ Կոկեն մասնակցել է Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի հանդիպմանը (0-1)` գրանցելով տպավորիչ ու հոբելյանական ցուցանիշ, հայտնում է Opta-ն։

33-ամյա կիսապաշտպանը դարձել է միայն 7-րդ ֆուտբոլիստը, որը Լա լիգայում մեկ ակումբի կազմում մասնակցել է 500 կամ ավելի հանդիպման։

Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Ռաուլը («Ռեալ Մադրիդ», 550 խաղ), Մանոլո Սանչիսը («Ռեալ Մադրիդ», 523), Լիոնել Մեսին («Բարսելոնա», 520), Խեսուս Նավասը («Սևիլիա», 516), Իկեր Կասիլյասը («Ռեալ Մադրիդ», 510) և Չավին («Բարսելոնա», 505)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ