Կողոպտիչները վնասել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գլուխը:
RMC Sport-ի համաձայն՝ հարվածից հետո իտալացու գլխին արյունահոսող վերք է առաջացել:
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը հոսպիտալացվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կողոպտիչները ներխուժել են Ջանլուիջի Դոնարումայի բնակարան, նրան ու կնոջը կապել, ինչից հետո գողացել են 500 հազար եվրո:
Փարիզի ոստիկանությունն այս գործով հետաքննություն է սկսել: