Logo

Կողոպտել են Վրաստանի հավաքականի հարձակվողին

14:45 / 03.12.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն զինված կողոպուտի է ենթարկվել:

Actu Lyon-ը գրում է, որ միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստի տան դիմաց: 24-ամյա խաղացողին մոտեցել է երկու տղամարդ և սկսել սպառնալ նրան: Նրանցից մեկը զինված է եղել:

Հափշտակողները Միկաուտաձեից վերցրել են ժամացույցը և այլ թանկարժեք իրեր, ինչից հետո հեռացել են:

Միկաուտաձեն մարմնական վնասվածք չի ստացել: Նրան հասցված վնասը գնահատվում է 150-200 հազար եվրո: Ոստիկանությունն արդեն փնտրում է կողոպտիչներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա