Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն, որը Ռումինիայի դեմ Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչում դարձել էր դուբլի և ասիստի հեղինակ, տպավորիչ ցուցանիշ է գրանցել, հայտնում է Opta-ն:
25-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ երրորդ հոլանդացին է, որը 3 և ավելի գոլ է խփել 2 խոշոր մրցաշարերի ընթացքում (Կատարում կայացած աշխարհի առաջնությունում Գակպոն նույնպես 3 գոլ էր խփել):
Նման ցուցանիշ նախկինում գրանցել էին Ջոնի Ռեպը (1974-ի և 1978-ի Մունդիալներում) և Դենիս Բերգկամպը (Եվրո-92-ում, Մունդիալ-94-ում և Մունդիալ-98-ում):
Հիշեցնենք, որ Նիդերլանդների հավաքականը 3-0 հաշվով էր հաղթել ռումինացիներին, իսկ քառորդ եզրափակիչում կմրցի Թուրքիայի հետ։

-62.jpg)
