
տուր
01 Հունվար 1970 - 18:25
- 
«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը պաշտոնապես ընդգրկվել է NBA-ի փառքի սրահում՝ հաղորդում է կազմակերպության պաշտոնական թվիթերյան էջը։
Բրայանտից բացի, 2020 թվականին NBA-ի փառքի սրահում են ընդգրկվել նաև Քևին Գարնեթը, Թիմ Դանկանը, Թամիկա Քեթչինգզն ու չորս մարզիչներ՝ Ռուդի Տոմյանովիչը, Քիմ Մալկին, Բարբարա Սթիվենսն ու Էդի Սատոնը։
Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտը մարզական կարիերան ավարտել է 2016 թվականին։ Նա 18 անգամ մասնակից է դարձել NBA-ի բոլոր աստղերի խաղին, որոնցից 17-ը՝ անընդմեջ, 5 անգամ դարձել է մրցաշարի չեմպիոն, 2 անգամ ճանաչվել է ամենաարժեքավոր խաղացող։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում՝ 2006-2016 թվականներին, Բրայանտը կրել է միայն «Լեյքերսի» մարզաշապիկը։
Բրայանտն ու դուստրը՝ Ջանան մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի վթարի պատճառով։ Նրանց մահը ցնցել է ամբողջ մարզաշխարհը։ Բրայանտի ողբերգական մահվանն անդրադարձել են գրեթե բոլորը։ Մայքլ Ջորդանն ու Դևիդ Բեքհեմը հուզիչ նամակ են գրել, առաջարկվել է փոխել NBA-ի լոգոն ու հավերժացնել 24 խաղահամարը, իսկ Լեբրոն Ջեյմսի անօգնական տեսքն ուղղակի ապացույցն էր նրա, թե ինչ էր կատարվել։

