«Նապոլին» սկսել է փոխարինող փնտրել ակումբի վինգեր Խվիչա Կվարացխելիայի համար, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
«Աձուրին» վրացի ֆուտբոլիստի հեռանալու դեպքում կդիտարկի Էդոն Ժեգրովային («Լիլ»), Դեյան Կուլուսևսկիին («Տոտենհեմ») կամ Ֆեդերիկո Կիեզային («Լիվերպուլ») ձեռք բերելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու իտալական ակումբը Կվարացխելիայի տեղափոխության հարցում բանակցում են։ Փարիզյան ակումբը տրանսֆերի համար առաջարկել է 80 միլիոն եվրո։