Logo

Կվարացխելիայի պատվին երեխա է անվանակոչվել Նեապոլում

00:04 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիայի պատիվն երեխա է անվանակոչվել Նեապոլում, հայտնում է Corriere dello Sport-ը:

Նեապոլի բնակիչներ, «Նապոլիի» մոլի երկրպագուներ Արմանդոն ու Կլարան իրենց նորածնին անվանակոչել են Դանիելե Խվիչա: Նա քաղաքում առաջին երեխան է, որը կունենա վրացի ֆուտբոլիստի անունը:

Հատկանշական է, որ երեխայի հոր անունը դրվել է ի պատիվ «Նապոլիի» լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի:

Ա Սերիայի 24 խաղերում Կվարացխելիան խփել է 12 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 85 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա