«Նապոլին» Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում հյուրընկալվեց «Էմպոլիին» և ոչ տպավորիչ խաղով հաղթանակի հասավ` 1-0:
Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց հյուրերի վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան:
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը 19 միավորով կրկին միանձնյա գլխավորեց Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Էմպոլին» 10 միավորով 11-րդն է:
Իտալիայի Ա սերիա, 8-րդ տուր
«Էմպոլի» - «Նապոլի»` 0-1
Խվիչա Կվարացխելիա, 63 (11մ)