Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան, ամենայն հավանականությամբ, երկարաձգելու է պայմանագիրն իտալական «Նապոլիի» հետ։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում գրում է, որ կողմերը բանակցություններ են վարում և մոտ են համաձայնության հասնելուն։ 23-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը լինելու է 5+1 ձևաչափով, իսկ նրա տարեկան աշխատավարձը, հավելավճարները ներառյալ, կազմելու է 7 միլիոն եվրո։
«Աձուրիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Կվարացխելիային համարում է թիմի անձեռնմխելի խաղացող և ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել նրանից։
Վրացին նոր մեկնարկած մրցաշրջանում 4 խաղում դարձել է 1 գոլի ու 1 ասիստի հեղինակ։