«Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան սոցցանցերում հրապարակած տեսանյութով հրաժեշտ է տվել նեապոլիտանական ակումբին։
«Շնորհակալություն, «Նապոլի»»,- վերնագրել է տեսանյութը Վրաստանի հավաքականի առաջատարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կվարացխելիան հունվարի 17-ին բուժզննում կանցնի և կտեղափոխվի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ: Կողմերի միջև կստորագրվի չորս տարվա պայմանագիր:
Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 70 միլիոն եվրո, վրացու աշխատավարձը` տարեկան 7,5 միլիոն եվրո։