Logo

Կվարացխելիան համաձայնվել է տեղափոխվել ՊՍԺ

17:50 / 31.05.2024Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան համաձայնվել է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, հայտնում է Corriere dello Sport-ը:

Չնայած 23-ամյա ֆուտբոլիստի համաձայնությանը, կասկածներ կան, որ գործարքը չի կայանա, քանի որ ակումբը դեռևս չի տվել համաձայնությունը:

Ֆրանսիական գրանդը վրացու տրանսֆերի համար պատրաստ է վճարել 100 միլիոն եվրո, սակայն «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դի Լաուրենտիսը կդիտարկի միայն 150 միլիոն եվրոյից սկսած առաջարկները:

Հիշեցնենք, որ Խվիչա Կվարցխելիան ավարտված մրցաշրջանում «Աձուրիի» կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել է 11 գոլի և 9 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ