Իտալական «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիան սոցցանցերում հրապարակել է գրառում, որով աջակցել է իր Վրաստանում տեղի ունեցող ցույցերը:
«Վրաստանի ապագան Եվրոպայում է»,- Թվիթերում գրել է 22-ամյա ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Վրաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը: Նախագիծը քննադատող Վրաստանի ընդդիմությունը, մտավորականները, միջազգային կառույցները գտնում են, որ այդ օրենքը երկրում կսահմանափակի ազատությունները։
Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում մասնակցել է 27 խաղի, խփել 12 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում: