Logo

Կվարացխելիան 2024/25 մրցաշրջանում դարձավ և՛ Ֆրանսիայի, և՛ Իտալիայի չեմպիոն

03:20 / 24.05.2025Ֆուտբոլ
null

Վրաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան 2024/25 մրցաշրջանում հռչակվեց ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Իտալիայի չեմպիոն, հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը:

«Նապոլին», որտեղ Կվարացխելիան անցկացրել է մրցաշրջանի առաջին հատվածը, պատմության մեջ չորրորդ անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, իսկ ՊՍԺ-ն, որտեղ վրացի ֆուտբոլիստը խաղացել է երկրորդ հատվածում, հաղթել է Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը:

Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում Կվարացխելիան անցկացրել է 17 խաղ, խփել 5 գոլ, կատարել 3 ասիստ: Լիգա 1-ում նույն մրցաշրջանում Խվիչան 14 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 ասիստ:

Խվիչա Կվարացխելիան «Նապոլիից» ՊՍԺ էր տեղափոխվել 2025 թվականի հունվարի 17-ին 70 միլիոն եվրոյով:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ