Logo

Կվարացխելիա-Օսիմհեն խաղազույգը հաղթանակ պարգևեց «Նապոլիին»

23:38 / 16.12.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Նապոլին» դժվարին հաղթանակի է հասել «Կալյարիի» նկատմամբ: Դիեգո Մարադոնայի անվան ստադիոնում գրանցվել է 2:1 հաշիվը:

Բոլոր գոլերը գրանցվել են երկրորդ խաղակեսում՝ 6 րոպեում: Ձախ եզրից Մարիու Ռուի փոխանցումը գլխի հարվածով եզրափակել և հաշիվը բացել է Վիկտոր Օսիմհենը: Ընդամենը 3 րոպե անց Զիտո Լուվումբոյի անհատական անցումից հետո գոլի հեղինակ է դարձել Լեոնարդո Պավոլետին: Անցել է ևս երեք րոպե և Օսիմհենի անցումից ու փոխանցումից հետո դաշտի տերերի հաղթական գոլը խփել է Խվիչա Կվարացխելիան:

Վալտեր Մացարիի թիմը վաստակել է 27 միավոր և բարձրացել չորրորդ տեղ: Կլաուդիո Ռանյերիի թիմը 13 միավորով մնացել է 16-րդ հորիզոնականում:

Ա սերիա, 16-րդ տուր
«Նապոլի» – «Կալյարի»՝ 2:1 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 69, Խվիչա Կվարացխելիա, 75 - Լեոնարդո Պավոլետի, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա