Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն իսպանական «Սևիլիայից» տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա», հաղորդում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։
Բուժզննում անցնելուց հետո 23-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով, տրանսֆերը կկազմի 50 միլիոն եվրո՝ գումարած 5 միլիոն բունսների տեսքով։
Ժյուլ Կունդեն 2019 թվականի հուլիսից էր խաղում «Սևիլիայում»: Նախորդ մրցաշրջանում նա իսպանական թիմի կազմում մասնակցել է 44 խաղի, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք էր բերել նաև դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին, կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, բրազիլացի վինգեր Ռաֆինյային և լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին։
👋 @jkeey4 pic.twitter.com/6wuQbDzppo
— FC Barcelona (@FCBarcelona) July 28, 2022


