Logo

Կրոսը քննադատել է Գերմանիայի հավաքականին

10:58 / 11.09.2025Ֆուտբոլ
null

Գերմանիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել է Բունդեսթիմին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

«Չպետք է մոռանանք, որ հիմա մենք այն թիմերի շարքում չենք, որոնք կարող են մեծ նպատակներ ունենալ։

Կան թիմեր, որոնք պարզապես ավելի լավն են, քան մենք։ Գերմանիայի հավաքականը տարիներով հեռու է աշխարհի գավաթը հաղթելուց»,- ասել է Կրոսը։ 

Մունդիալի որակավորման մրցաշարի առաջին երկու խաղերից հետո Բունդեսթիմը երեք միավոր է վաստակել։ Առաջին տուրում Յուլիան Նագելսմանի թիմը պարտվել էր Սլովակիային, իսկ երկրորդ տուրում հաղթել էր Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ