Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Մբապե՞ն, նա տրանսֆերային շուկայում առկա ամենահետաքրքիր ու ոչ մատչելի ֆուտբոլիստն է։ Ես գերադասում եմ խոսել այն տրանսֆերների մասին, որոնք արդեն կայացել են, բայց Մադրիդում միշտ լավագույն ֆուտբոլիստներին են ցանկանում, ուստի ես չեմ զարմանա, որ նա այս ամիս ժամանի «Ռեալ»,- ասել է գերմանացին։
Մի շարք աղբյուրների գնահատմամբ՝ Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխվելը շատ ավելի հավանական է դարձել Մեսիի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիր կնքելու հնարավորության ֆոնին:
«Ռեալը» սպասում է՝ ՊՍԺ-ն Մեսիին հրավիրելուց հետո անձամբ կառաջարկի գնել Մբապեի տրանսֆերը

