Logo

Կրոսը չի բացառել «Ռեալ» վերադարձը

20:57 / 15.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։

«Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- 34-ամյա գերմանացու խոսքը մեջբերում է Eindach mal Luppen-ը։

Կրոսն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում մասնակցել է 465 հանդիպման, դարձել 28 գոլի և 99 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը մարզական կարիերան ավարտել էր ամռանը Բունդեսթիմի հետ տնային Եվրոպայի առաջնությանը մասնակցելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ