Logo

Կրոսբին կրկնել է Գրեցկիի բացառիկ նվաճումը

14:38 / 24.11.2024Հոկեյ
null

«Պիտսբուրգի» կանադացի հարձակվող Սիդնի Կրոսբին կրկնել է «Էդմոնթոնի», «Լոս Անջելեսի», «Սենթ Լուիսի» և «Ռեյնջերսի» նախկին հարձակվող Ուեյն Գրեցկիի բացառիկ նվաճումը:

«Յուտայի» դեմ NHL-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում 37-ամյա հոկեյիստը 600 գոլի շեմն է հատել լիգայում:

Այսպիսով, Կրոսբին իր հայրենակից Գրեցկիից հետո պատմության երկրորդ հոկեյիստն է, որը NHL-ում դարձել է 600 գոլի հեղինակ, վաստակել 1600 միավոր, նվաճել Սթենլիի գավաթը և առնվազն երկու անգամ ստացե կանոնավոր առաջնության լավագույն խաղացողի մրցանակը:

Ընթացիկ մրցաշրջանում Կրոսբին դարձել է 8 գոլի և 13 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա