Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է «Ոսկե գնդակի» մասին:
«Այդ մրցանակը կարևոր չէ ինձ համար: Եթե այն բաժին հասնի «Ռեալի» ֆուտբոլիստի, ապա արժեք կունենա: Վինին արժանի է «Ոսկե գնդակին», Ջուդը և Կարվան՝ նույնպես, հակառակ դեպքում, ինձ համար միևնույն է»,- 34-ամյա գերմանացու խոսքը մեջբերում է AS-ը:
France Football-ը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը կանցկացնի հոկտեմբերի 28-ին Փարիզում։