Logo

Կրոս. «Պեդրին իր դիրքի լավագույն ֆուտբոլիստն է»

18:23 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Տոնի Կրոսը կարծում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին իր դիրքի լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է ինսայդեր  Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Ըստ իս` Պեդրին իր դիրքի լավագույն ֆուտբոլիստն է։ Պեդրին այն խաղացողն է, որի բացակայությունը զգացվում է, երբ չի խաղում։ Նա ոչ միայն գոլեր է խփում ու ասիստներ կատարում, այլև կարևոր որոշումներ է կայացնում։

Տեսել եմ, թե ինչ է նա անում այս մրցաշրջանում։ Միայն Չեմպիոնների լիգայում նա մեկ խաղում 52 մրցակցի է հաղթում, իսկ Լա լիգայում թվերն ավելի տպավորիչ են։ Նա մեկ խաղում 11-12 անգամ շրջանցում է պաշտպաններին, ինչն ամենաբարդն է կիսապաշտպանի համար։ Պեդրին լավագույնն է»,- ասել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ