Logo

Կրոս. «Դեռ որոշում չեմ կայացրել»

16:08 / 12.02.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսն աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակից հետո խոսել է իր մարզական ապագայի մասին:

«Կան կարևոր բաներ, որոնց մասին պետք է մտածել: Ցանկանո՞ւմ եմ շարունակել խաղալ, թե՞ ոչ՝ ես մտածում եմ: Շատ երկար չի տևի, բայց որոշումը դեռ կայացված չէ:

Մենք շատ հանգիստ ենք: Ակումբում այնպիսի հարաբերություններ ունենք, որ ոչ ոք չի պատրաստվում հիմարություններ անել: Ես շատ հանգիստ եմ»,- Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Թոնի Կրոսը «Ռեալում» ելույթ է ունենում 2014 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին Լա լիգայում մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ