Logo

Կրոս. «Չէի հավատա, եթե ասեին, որ Չեմպիոնների լիգան հաղթելու եմ 6 անգամ»

13:55 / 03.06.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիային» հաղթելուց հետո (2-0) խոսել է էմոցիաների մասին.

«Սա անհավանական է։ Չէի հավատա, եթե ասեին, որ Չեմպիոնների լիգան հաղթելու եմ 6 անգամ։ Ֆանտաստիկայի ժանրից է։ Բացի այդ, կարիերան «Ռեալում» այսպես ավարտելն այն էր, որը միշտ ցանկացել եմ»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք` Տոնի Կրոսը վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ակումբային կարիերայում նրա վերջին հանդիպումն էր, որի ընթացքում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Կրոսը «Ռեալի» իսպանացի պաշտպաններ Նաչոյի ու Դանի Կարվախալի, խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարը հաղթել է 6-րդ անգամ։ Մինչև այդ Չեմպիոնների լիգան 6 անգամ հաղթել էր միայն «Արքայական ակումբի» նախկին վինգեր Պակո Խենտոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ